Փետրվարի 24-ին «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում Ազգային ժողովը հյուրընկալել էր Արագածոտնի, Շիրակի, Գեղարքունիքի մարզերի տարբեր համայնքների դպրոցների աշակերտներին եւ ուսուցիչներին: Հյուրերը ներկա գտնվեցին քառօրյա նիստերին, ապա հանդիպեցին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի հետ: Պարոն Դավթյանն աշակերտներին ներկայացրեց խորհրդարանի կառուցվածքը, մշտական հանձնաժողովների գործունեությունը եւ պատասխանեց երեխաներին հետաքրքրող հարցերին: Աշակերտների եւ ուսուցիչների հարցերը վերաբերում էին ուսման վարձավճարներին, ներառական կրթությանը, այլընտրանքային դպրոցներին, ընդունելության քննություններին:
Այնուհետեւ աշակերտները նիստերի դահլիճում լուսանկարվեցին Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: